Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 
  • Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը՝ ամերիկացի գիտնականներին

    Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը՝ ամերիկացի գիտնականներին

    03.10.2017| 22:14
    Ֆիզիկայի բնագավառում 2017-ի Նոբելյան մրցանակը ստացել են երեք ամերիկացի գիտնականներ՝ Ռայներ Վայսը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից), Բարրի Բարիշը և Քիթ Թորնը (երկուսն էլ Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտից)` «գրավիտացիոն ալիքների» ուսումնասիրության համար:
  • Աղմկահարույց ժամուկես ԱԺ-ում

    Աղմկահարույց ժամուկես ԱԺ-ում

    03.10.2017| 22:13
    Թեև խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկը քննարկվել և բացասական եզրակացության էր արժանացել անցած շաբաթ օրը, առաջարկի հեղինակ՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը համարել է արտահերթ և ներկայացրել է ԱԺ լիագումար նիստի քննարկմանը:
  • Մոսկվայում հայ-ռուսական համատեղ հայտարարություն է ստորագրվել

    Մոսկվայում հայ-ռուսական համատեղ հայտարարություն է ստորագրվել

    03.10.2017| 22:12
    ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ:
  • «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է

    «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է

    03.10.2017| 21:58
    Այսօր առավոտից մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող սոցիալական ծրագրի երկրորդ օրը: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն օրվա ընթացքում կայցելեն Երևանի 12 վարչական շրջաններում բնակվող 310 ընտանիքների՝ նրանց փոխանցելով քաղաքի ծննդյան օրվա խորհուրդն ու անակնկալ նվերները՝ կենցաղային տեխնիկա:
  • ՀՀԿ-ն «Ելքի» սլաքներն ուղղում է դեպի կառավարություն

    ՀՀԿ-ն «Ելքի» սլաքներն ուղղում է դեպի կառավարություն

    03.10.2017| 21:50
    Խորհրդարանում բուռն քննարկվեց «Ելքի»` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը թանկ է նստելու Հայաստանի վրա, ընդդիմադիրներն էլ հակառակն են փաստում, թե ԵԱՏՄ-ում մնալն է մեծ վնասներ հասցնում մեզ: Սակայն երկու կողմերն էլ ակնհայտ փաստարկների պակաս ունեն:
  • Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

    Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

    03.10.2017| 13:37
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին:
  • Պատգամավորներ, որ բնակարանի վարձը վճարում են պետբյուջեի հաշվին

    Պատգամավորներ, որ բնակարանի վարձը վճարում են պետբյուջեի հաշվին

    03.10.2017| 13:32
    Երևանում բնակատեղ չունեցող մի խումբ պատգամավորների բնակարանի վարձը ԱԺ-ն վճարում է պետբյուջեի հաշվին։ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստանալու համար ԱԺ ղեկավարությանն են դիմել 10 պատգամավորներ.
  • ՄԱԿ-ը Իսպանիային կոչ է անում հետաքննել հանրաքվեի ժամանակ ուժի անհամաչափ կիրառումը

    ՄԱԿ-ը Իսպանիային կոչ է անում հետաքննել հանրաքվեի ժամանակ ուժի անհամաչափ կիրառումը

    03.10.2017| 13:30
    ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռադ ալ Հուսեյնն Իսպանիայի իշխանություններին կոչ է արել հանգամանորեն հետաքննել Կատալոնիայում հանրաքվեի ժամանակ ուժ կիրառելու դեպքերը` ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հայտարարության մեջ։
  • Պաղեստինը մտնում է Գազա

    Պաղեստինը մտնում է Գազա

    03.10.2017| 12:48
    Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունն աշխատանքի է ձեռնամուխ լինում Գազայի հատվածում` առափնյա միջատարածք ժամանելուց հետո հայտարարել է վարչապետ Ռամի Համդալան` տեղեկացնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
  • Գնացեք ու կարագ գնեք Նոր Զելանդիայում

    Գնացեք ու կարագ գնեք Նոր Զելանդիայում

    03.10.2017| 12:47
    2017-ի օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում 1 կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գինը կազմել է 3842 դրամ, մինչդեռ 2016-ին նույն ժամանակահատվածում եղել է 2779 դրամ, գինը բարձրացել է 38 տոկոսով` ասել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը։